ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Սանոֆի-Ավենտիսն ուրախ է նոր համագործակցության համար
Սանոֆի-Ավենտիսը հայտարարել է, որ ուրախ է իր ակնաբուժական մասնաճյուղի (Fovea Pharmaceuticals) և Եվրոպայում աչքի հիվանդությունների ուսումնասիրության ախտորոշման, կանխարգելման և բուժման գլխավոր կենտրոններից մեկի՝ Տեսողության ինստիտուտի (Institut de la Vision) միջև համագործակցության ստորագրման համար:
Այս համաձայնությունն ուղղված է Սանոֆի-Ավենտիսի և Տեսողության ինստիտուտի միջև արտոնյալ համագործակցության զարգացմանը` հետազոտական տրանսլյացիոն մոդելով և Սանոֆի-Ավենտիսի՝ Տեսողության ինստիտուտի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդմանը, ինչպիսիք են Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանը (UPMC), Ֆրանսիական առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի INSERM-ը, Ֆրանսիական գիտահետազոտական ազգային կենտրոնի CNRS-ը:
Այս համագործակցությունը հետազոտության բնագավառում թույլ կտա Սանոֆի-Ավենտիսին ապահովել սեփական ակնաբուժական պլատֆորմի հետագա զարգացումը՝ ընդլայնելով իր տեսականին խոստումնալից ոլորտներում , նորարարական լուծումներով բավարարելու հիվանդների պահանջարկները` հատկապես ակնաթաղանթի հիվանդությունների բնագավառում:
Ըստ այս երեքամյա պայմանագրի՝ Սանոֆի-Ավենտիսին կտրվի առաջնահերթ մուտք Տեսողության ինստիտուտի տեխնոլոգիաներով հետազոտություններ անցկացնելու համար: Ընկերությունը կնպաստի նաև հետազոտությունների և համատեղ ծրագրերի անցկացմանը, մասնավորապես, օպտիկական ներվի վերածնման, անոթների կենսաբանության, բորբոքային հիվանդությունների և աչքի տարբեր հյուսվածքների գենային թերապիայի ուղղությամբ: Սանոֆի-Ավենտիսին կտրվի համագործակցության արդյունքները ողջ աշխարհում օգտագործելու բացառիկ իրավունք: Նոր միջոցներ շուկա դուրս բերելու դեպքում Սանոֆի-Ավենտիսը Տեսողության ինստիտուտին հոնորար կվճարի:
Սանոֆի-Ավենտիսի գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ա. Վիեբախերը (Christopher A. Viebacher) հայտարարել է. «Մենք շատ ուրախ ենք այս կարևոր համաձայնագիրը ստորագրելու համար, ինչը կընդլայնի մեր ակնաբուժական մասնաճյուղի՝ Տեսողության ինստիտուտի հետազոտողների հետ համագործակցությունը: Այս համագործակցությունը մեզ հնարավություն կտա կիսվել տեխնոլոգիական փորձաքննությամբ և նաու-խաու-ով` տրամադրելով տեսողության խանգարումով հիվանդներին նորարարական թերապիա, ինչպես նաև կնպաստի ակնաբուժության բնագավառում մեր հիվանդների համար գլոբալ առաջարկների տարածման նպատակին»:
Տեսողության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Խոսե-Ալան Սահելը (Jose-Alain Sahel) նշեց. «Տեսողության ինստիտուտի հիմնումը պայմանավորված է ակադեմիական և մասնավոր կազմակերպությունների գիտնականներին մի կառույցի մեջ համախմբելով, որպեսզի նրանք կարողանան կիսվել իրենց գիտելիքներով հիմնահարցային հետազոտություններից մինչև կլինիկական վերամշակման փուլը: Ես շատ ուրախ եմ սույն համաձայնության համար, քանի որ այն մեզ հնարավորություն կտա շարունակելու համագործակցությունը Սանոֆի-Ավենտիսի հետ, մի ընկերության, որ դարձել է մեր գլխավոր գործընկերն արտադրության ոլորտում: Չնայած նրան, որ դժվարությամբ բուժվող ակնաթաղանթի հիվանդությամբ տառապող հիվանդների բուժման համար թերապիայի նորարարական միջոցների որոնումը չափազանց դժվար է, ես համոզված եմ մեր հաջողությանը»:
13.04.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
16.04.2025
03.08.2022
11.10.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







